2020 թվականի հուլիսին ընդունվեց ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը, որը կրում է «Դիմակայուն Հայաստան փոփոխվող աշխարհում» անվանումը։
ԱԱ ռազմավարության նախաբանում Փաշինյանը ընդարձակ տեքստ է շարադրել, որի մանրամասներին անգամ չարժի անդրադառնալ։
ՀՀ ԱԱ ռազմավարությունը, որպես փաստաթուղթ, ինքնին խնդրահարույց է իր կառուցվածքի, հռչակված մարտահրավերների, խնդիրների, դրանց լուծման ուղիների և այլ իմաստներով, բայց՝ սա էլ մի կողմ։
ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը որպես ազգային նպատակ է հռչակում «Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը` առանց որևէ սահմանափակման»:
Այս փաստաթղթում ուղիղ 2 անգամ հիշատակվում է Ռուսաստանը, 2 անգամ՝ ԱՄՆ-ը, 9 անգամ՝ Թուրքիան, 17 անգամ՝ Ադրբեջանը, 46 անգամ՝ Արցախը, 198 անգամ՝ Հայաստանը։
Այլ խնդիրների մեջ չմտնելով միանգամից ասեմ` Ազգային անվտանգության ռազմավարությունը տապալած իշխանությունները պարզապես իրավունք չունեն մեկ րոպե ավել գտնվելու իշխանության ղեկին։ Իրենք իրենց իսկ հանրահռչակած մարտահրավերների լուծումը չեն տվել և տապալել են ԱԱ ռազմավարությունը։
Թե բա՝ «Դիմակայուն Հայաստան փոփոխվող աշխարհում»:
Արա Պողոսյան